Հայաստանի իշխանությունը միայն աթոռը պահելու հարցում է բավարար կամք դրսևորում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ադրբեջանի նախագահն խոսում է 300 հազար ադրբեջանցիների մասին, ինչ ասես՝ չի ասում։ Ասում է, որ Սյունիքը ընդհանրապես իրենցն է։ Որևէ հոդաբաշխ պատասխան դուք լսել եք Հայաստանից։ Սկզբից մի բան ասեցի, որ ոչթիզական ռեմբոյից Հայաստանի իշխանությունը դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր։ Եթե դու ընդունել ես այդ կարգավիճակը, այդ կարգավիճակից բխում են նաև հետևանքները, իսկ հետևանքները հետևյալն են՝ «քեզ ինչ ասեմ՝ պիտի անես»։ Կամ էլ, վեջապես, կանգնես ու ասես՝ հերիք է, ու դա չի նշանակում պատերազմ, դա նշանակում է գոնե մի քիչ հարգանք պարտադրել հակառակորդին քո նկատմամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը