17 02 2025

Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է. Ռոբերտ Քոչարյան



Լեռնային Ղարաբաղի հարցով ամենակոշտ բանակցողը եղել է Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ից 2020 թվականներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կոշտությունն այնպիսին էր, որ բանակցություններն անիմաստ էին, որովհետև ինքը ոչ թե մտնում էր բանակցությունների մեջ, այլ ասում էր՝ «էս ի՞նչ եք բերել, էս ի՞նչ եք քննարկում», ավելի կոշտ չի եղել: Բանակցությունները ենթադրում են դիվանագիտություն, իսկ դիվանագիտությունը պատ ջարդելը չէ: Կեղծ է այն թեզը, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Երբեք, դուք մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանից, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան ու չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել ԼՂ ղեկավարության հետ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ