17 02 2025

Դրսի մարդիկ ասում են՝ ավելի լավ է էս հայերից հեռու մնանք, սրանք «գցող» են․ Ռոբերտ Քոչարյան



 

Սփյուռքի մասնկացությունը ՀՀ կյանքում շատ նպատակաուղղված ձևով նվազեցրել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչի մարդ չկա՞ր սփյուռքում, որ ինձ քննադատում էր, իհարկե կար, բայց իմ մտքով չէր անցնի, որ որևէ հայի մուտքը Հայաստան կարելի է արգելել։ Կամ այն ռուս քաղաքական գործիչների մուտքն արգելել Հայաստան, որոնք իրենց ամբողջ  քաղաքական կենսագրությունը կառուցված է ՀՀ-ի  հետ բարեկամությունը խորացնելու վրա, կամ Ղարաբաղի հարցի հետ կապված, կամ Ցեղասպանության ճանաչման հետ կապված, օրինակ, Զատուլինի մուտքը փակել Հայաստան. դա ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո դրսի մարդիկ գիտե՞ք` ինչ են ասում, ավելի լավ է՝ էս հայերից հեռու մնանք, սրանք «գցող» են»,- ասաց Քոչարյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ