18 02 2025

Էր Ռիադում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

 

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ հանդիպումը նվիրված կլինի առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում շոշափվելու է ուկրաինական կարգավորման հարցը։

Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ