19 02 2025

Որպես քաղաքական գործիչ, սպառված է, պարզապես ժամանակ է ձգում. Ոսկան Սարգսյան

Որպես քաղաքական գործիչ, սպառված է, պարզապես ժամանակ է ձգում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանն Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին։
Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձը հղվել է Իլհամ Ալիևի պահանջով, որպեսզի արցախյան շարժման 37-ամյակի նախօրյակին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարի Արցախից, ՀՀ Սահմանադրությունում տեղ գտած Անկախության հռչակագրից հրաժարվելու, նոր Սահմանադրություն ընդունելու և ընդհանրապես «իրական Հայաստանի» անվան տակ Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստակամության մասին։ ՆԻկոլ Փաշինյանը լավ գիտի, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կդառնա իր վստահության հանրաքվեն։ Նա, որպես քաղաքական գործիչ, սպառված է, պարզապես ժամանակ է ձգում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ