ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հռետորաբանությունը։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած համաձայնագրի հետ։
«Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են հետ ստանալու իրենց ներդրումների ավելի մեծ մասը: Եվ սա հնարավորություն է Ուկրաինայի համար, նրանք պետք է գիտակցեն, թե իրականում ինչի մասին է խոսքը: Բայց դրա փոխարեն մենք ստանում ենք սրավող հռետորաբանություն և հակահարվածներ, որոնք նախագահը չի հանդուրժի»,- ասել է նա:
Ուոլցի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի այցերը Վաշինգտոն, որտեղ կքննարկվի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։
«Նախագահ Մակրոնը և վարչապետ Սթարմերը հաջորդ շաբաթ կժամանեն Վաշինգտոն, մենք բոլոր կողմերի հետ համագործակցում ենք Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու հարցի շուրջ: Հաջորդ քայլը կլինի տեխնիկական խմբերի ստեղծումը՝ այն ավելի մանրամասն քննարկելու համար»,- ասել է նա:
Պաշտոնյան հավելել է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ բոլորը խոսում էին այս պատերազմի մասին, կարծես այն երբեք չի ավարտվի շատ կարճ ժամանակում, և նախագահ Թրամփը ստիպեց մեզ բոլորիս՝ ուկրաինացիներին, ռուսներին, եվրոպացիներին, խոսել և քննարկել, թե ինչպես է այն ավարտվելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը