Հայաստանում առաջնորդության ձևավորման ինստիտուտներ շատ չկան, եթե չասեմ, որ ընդհանրապես չկան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց հնչեցրեց՝ ո՞վ գիտի, թե Հայաստանում ոնց է ձևավորվում առաջնորդությունը և պատասխանեց. «Այո, հիմնականում փողոցում»:
Նա նշեց, թե առաջնորդությունը պետք է սաղմնային մակարդակում ձևավորվի ու մրցակցության մեջ զարգանա. «Ում թողես, ասում են՝ «պետք է կայանան ինստիտուտները», որ ասես՝ հլը մի րոպե, բացատրի, թե ինստիտուտն ինչ է... ինստիտուտը սա է, որ տանում ես, խողովակը դնում ես մարդու տան մեջ։ Մեր ամբողջ բյուջեն, մեր ամբողջ ծրագրերը առաջնորդության արտահայտությունն են, որովհետև ինչ-որ մեկը մտածում ու ասում է՝ «սա է պետք անել, սա պետք չէ անել»։ Հիմա մենք այդ առաջնորդությունը տանում, դնում ենք մարդկանց առաջ։ Սա է ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացումը, էլ չեն կարող գնալ ու ասել՝ «այ, եթե մեզ կտաք ձայն, ցուցակներն էլ պասպորտների համարներով կբերեք, այդ ժամանակ էդ փոսը կլցնենք»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը