20 02 2025

Բարոյապես մաշվել է, կգնեն նորը

Բարոյապես մաշվել է, կգնեն նորը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշեց շուրջ 52 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 3-րդ հարկի մեծ դահլիճում տեղադրված տեսակոնֆերանսի համակարգը փոխարինելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ համակարգը բարոյապես և տեխնիկապես մաշված է, ինչպես նաև տեղեկատվական տվյալների փոխանցումն  իրականացվում է անլար կապի /Wi Fi տեխնոլոգիա/ միջոցով, ինչն ամբողջապես չի ապահովում տեղեկատվության անվտանգությունը, անհասանելությունը և արտահոսքը:

Ուստի, Վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր տեսակոնֆերանս համակարգ՝  առավել արդիական և անվտանգության տեսանկյունից առավել պաշտպանված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ