15 րոպե. ԱԺ նիստը դեռ չսկսված՝ օրակարգը սպառվեց
Ապրիլի 12-ին, ԱԺ արտահերթ նիստում, քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված 5 օրինագծերը՝
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման փոփոխություն
- «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ
- «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ
- «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացում
- «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում:
Քննարկված բոլոր նախագծերն ընդունվեցին:
Նիստի ավարտին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին հիշեցրեց, որ ապրիլի 17-ին հատուկ նիստ են անելու՝ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար:
Իսկ թե ով ինչպես քվեարկեց, այդ մասին տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը