03 06 2018

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն կոչ է անում պատժել թերացումներ ունեցած պաշտոնյաներին

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն կոչ է անում պատժել թերացումներ ունեցած պաշտոնյաներին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված վիճակի կապակցությամբ:

Հայստարարության մեջ ասվում է.

«Սիրեի հայրենակիցներ,

Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության և ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է և սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարևորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը և քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների և թե՛ հասարակության համար:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր իրավասու մարմիններին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել  հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գտնում միջոցներ ձեռնարկել բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր վերոնշյալ և նախկինում տեղի ունեցած նման դեպքերի պարագայում  իրենց պաշտոնավարման ընթացքում թույլ են տվել թերացումներ ու բացթողումներ»:

Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների՝ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ստեփանակերտում բողոքի ցույցեր են՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականի պահանջով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ