Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։
Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկա օրերին և նորից քննարկել։ Մենք մեր կարծիքը ասել ենք և նշել, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը որևէ խոչընդոտ արտահերթ ընտրությունների համար չի հանդիսանում, և նպատակ չի եղել վիժեցնել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եթե նման նպատակ լիներ մենք չէինք գնա բանակցությունների, բայց մենք բանակցել ենք»։
«Տարբեր քաղաքական ուժեր նշում էին արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամնակահատվածներ։ Կային ուժեր, որոնք նշում էին փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին, բայց առանց ժամկետներ նշելու։ Սա է եղել։ Բայց որ ասեմ՝ ձեռք ձեռքի ենք տվել և վերջնական պայմանավորվածություն է եղել, չէ։ Որևէ բան չենք պայմանավորվել։ Միակ բանը որ ասել ենք, որ գերակա պետք է լինի պետության շահը և երկիրը չպիտի տանենք ցնցումների, միևնույն ժամանակ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը և ԱԺ–ի անկախության սկզբունքը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը