16 10 2018
Նոր ընտրական օրենսգիրքը․Նախագիծ
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստի ժամանակ հավանություն տվեց ընտրական օրենսգրքին և այն ուղարկեց Ազգային ժողով։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները․
- Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում։
- Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6-ից դարձնելով 10 օր։
- Ընտրվելու նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ի փոխարեն չորս տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս 7-ի փոխարեն։
- Ընտրագրավը աշխատավարձի տաս հազարապատիկի փոխարեն՝ 7,5 հազարապատիկ։
- Ընտրագրավը կվերադարձվի 4-ի փոխարեն 2 և ավելի տոկոս հավաքելու դեպքում։
- Ներկա 3-ի փոխարեն 4 կուսակցությունների ապահովում խորհդարանում։
- Կանանց տոկոսի ավելացում՝ 25-ի փոխարեն 30 տոկոս։
- Բոնուսային համակարգի վերացում Երևանի, Գյումրու, Վանաձորի ընտրությունների համար։
Փոփոխությունները խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը