ՀՀ Ազգային ժողովը կրկին մերժեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Անհրաժեշտ էև 63 կողմ ձայն, այնինչ քվեարկությունը գրանցեց հետևյալ պատկերը․
Կողմ 62
Դեմ 2
Ձեռնպահ 0
Նշենք, որ մինչ քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքը 20 րոպե ընդմիջում վերցրեց, հավանաբար՝ բացակա պատգամավորներին դահլիճ հրավիրելու համար։
Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի նախորդ տապալումը գրանցվեց հոկտեմբերի 22-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը