Հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց հետևյալը․ «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի, պաշտոնական պատասխանի ենք սպասում, որ օրը դա եղավ, լինելու է նախաձեռնություն այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է: Բայց, դա կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, կարելի է մի ամիս էլ ձգել, տարբերակ չկա, այդ պատագամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:
Վարչապետն անդրադարձավ նաև խափանման այլընտրանքային միջոցի կիրառմանը՝ գրավին՝ նշելով, որ դատարանները եթե ոչ համատարած, ապա առնվազն շատ հաճախ կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում: «Այստեղ էլ թացը չորից տարանջատելու խնդիր կա, և մենք, կարծես թե, եկել ենք այն համոզման, որ առաջիկայում պետք է ուղղակի վերլուծենք գործերը և հասկանանք քանի տոկոսն է գործերի, որ իրոք մենք համաձայն ենք, որ այդ մարդը պետք է գրավով կամ որևէ ձևով ազատ արձակվի, իսկ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է և դա արվել է կոնկրետ քրեական գործին խոչընդոտելու համար: Եվ մենք պետք է գանք այստեղ համապատասխան հետևությունների, բայց ես ուզում եմ ձեզ ասել՝ միանշանակ, որ ես որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, առավել ևս դատարանների վրա ազդեցություն չունեմ»:
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ խառնվո՞ւմ է, արդյոք, արդարադատության իրականացմանը, այս հայտարարությունները ցուցո՞ւմ են դատարաններին և քննչական մարմիններին, թե՝ ոչ։Թեմայի շուրջ կարճ զրույց ունեցանք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը