14 01 2019

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՌԴ նախագահը նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները հիմնվում են փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթների վրա, երկու երկրները կուտակել են տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ:

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրման գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, բխում է եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասվում է ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ