ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն զայրացնում է «լժեհայրենասերների բթամտությունը»:
Նա, մասնավորապես, նշել է.
«Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին եւ տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, եւ ՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:
Չկա՛ եւ չի՛ կարող լինել «խաղաղություն տարածքների դիմաց» ու վերջ:
Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, որոնք պատահաբար ընկել են խորհրդարան եւ որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը