Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնոց բոցաշունչ ելույթներ, դեմքերին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում:
Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները և լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահացվեն կադրերում:
Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է:
Ըստ ճաշակի ելույթներում կարելի մեջբերումներ անել Աստվածաշնչից:
Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են, հիշվող իրենց ցինիզմով:
Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է և ընկալելի:
Սակայն երբ զոհերը վերածվում են քաղաքական PR -ի միջոցի, դա դիակապտություն է հիշեցնում:
Սակայն ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի՞ է, թե՞ ոչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը