Մարտի 1-ին սպասվող երթին հետևելու է հիասթափության մեծ ալիք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդուարդ Անտինյանը: Նրա խոսքով, փորձ է արվում իրար խառնել իրավական և քաղաքական գործընթացները: Քաղաքագետի համոզմամբ, երևույթներին ընտրողաբար մոտենալը առաջացնում է մի շարք հարցեր, մասնավորապես 1995 և 1996 թվականներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների մասին՝ թե ինչպես կեղծվեցին ընտրությունները և ինչպես ճնշվեց ընդդիմադիր բողոքը:
Էդուարդ Անտինյանը նշում է, որ ինչպես իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին արհեստականորեն նստեցնելու ձև էր ման գալիս, հիմա էլ պետք է ազատելու ձև ման գա։ Իսկ մարտի 1-ի նման ձևով ընթացքը, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ վաղն էլ նոր իշխանությունն է հրաշալի առիթ է ունենալու գործող իշխանությանը մեղադրելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը