08 03 2019

Թուրքիայի նախագահի հայատառ գրառումը

Թուրքիայի նախագահի հայատառ գրառումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ։

Էրդողանի գրառումը հայատառ է․ Նա գրել է․ «Վշտով տեղեկացա Թուրքիայի հայոց պատրիարք, Հարգելի Մեսրոպ Մութաֆյանի մահվան մասին։ Այս կապակցությամբ ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին եւ մեր հայ քաղաքացիներին»։

Հիշեցնենք՝ մարտի 8-ին Ստամբուլում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ