11 03 2019

ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան

ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Անցած շաբաթ, Լայչակը մեկնել էր Բաքու և ընդգծել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը: Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ գործող նախագահը նշել էր՝ «խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Հայաստան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ