04 04 2019

Ապրիլ 8-ին ԱԺ արտահերթ նիստ է սպասվում

Ապրիլ 8-ին ԱԺ արտահերթ նիստ է սպասվում

Կառավարության ապրիլի 4-ի նիստում որոշվեց ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։

Արտահերթ նիստի օրակարգի հարցերն են․

«1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»

2) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

3) «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

4) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ