22 04 2019

«Իմ քայլի» պատգամավորներին առհասարակ ոչ մեկը չի ուղղորդում. Արարատ Միրզոյան

«Իմ քայլի» պատգամավորներին առհասարակ ոչ մեկը չի ուղղորդում. Արարատ Միրզոյան

ՍԴ դատավորի թեկնածուին չընտրելը վերաբերմունք չէ թեկնածուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը. «Նախագահը լիազորություն ունի առաջադրելու թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին: Դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն»,- նշեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև ցեմենտի տուրքի սահմանման քննարկմանը մի խմբակցության կողմից մեկ անձի շահերը պաշտպանելուն՝ նշելով. «Քաղաքացիները քվեարկել են գործարար ունեցող քաղաքական ուժի օգտին, և այդ մարդիկ անցել են խորհրդարան: Մենք չենք կարող սրբագրել քաղաքացիների քվեարկության արդյունքները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ