24 09 2019

Թավշյա հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան. Փոխվարչապետ



«Ակնհայտ է, որ թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում: Բոլորովին վերջերս մեկնարկեց ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների իրականացման և դրանից բխող ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը: Այս գործընթացում մենք կարևորում ենք պետական քաղաքականության մշակման, հանրային ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվետվողականության և բարեվարքության ապահովմանն ուղղված կառուցակարգերի ստեղծումը և դրանց կիրառումը»,- սեպտեմբերի 24-ին «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019»-ի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ