07 10 2019

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը մամուլը լռեցնելու փորձ է. Վահան Բաբայան

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը մամուլը լռեցնելու փորձ է. Վահան Բաբայան

Որևէ մի քաղաքական ուժ, որևէ իշխանություն իրավունք չունի հարձակում գործել լրատվամիջոցի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի միջադեպին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ հարձակում էին գործել ակումբի վրա, ձվեր նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ