04 11 2019

Չգիտեմ` ով է մատին նայում և նման բաներ ասում. Ցոլակյանը` ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին



«Իզուր բաներ են դրանք, չգիտեմ ով է նստում, ձեռքին նայում ու նման բաներ տարածում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով տեղեկություններին թե նա դառնալու է ԱԱԾ տնօրեն։

Ցոլակյանը նաև խոսեց շրջանառվող այն տեղեկությունների մասին թե նա է երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեին պաշտոնում․ «Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ՝ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ