Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:
Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,-գրել է Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ և ՌԴ արվեստի և մշակույթի մոտ 60 գործիչներ հանդես էին եկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը