Ես երկրում փոփոխություններ չեմ ետեսել. այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:
«Էսօրվա ղեկավարները, որ երեկ չգիտեմ որտեղ էին, ազգի համար մի բան չեն արել, էսօր լեզվով լավ ճռռացնում են, իբր իրենք են ազգի միակները, որ կարող են ազգին ոտքի կանգնացնել: Ազգի անունից խոսում են, բայց ազգի համար բան չեն արել: Մեր մոտ փոփոխություն չի եղել, վարչապետի ու իր կնոջ մոտ են փոփոխություններ եղել՝ համ հագուստն են փոխել, համ ամենաթանկ մեքենան են պատվիրում: Էն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք պետք է որոշենք, բայց մենք ենք որոշե՞լ, որ պետք է կես միլիոնանոց մեքենա բերեն»,- նշեց Իսրայել Հակոբկոխյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը