Ամեն ինչ շատ կասկածելի է: Դեկտեմբերի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Այստեղ երկու տարբերակ եմ տեսնում, կամ մարդը հայտնվել է որպես աջակից, ինչպես մնացածը սովորաբար, ովքեր համախոհ են և ուզում են պայքարել, և բնականաբար այնպես չէ, որ այդ մարդկանց ամեն ինչը ստուգվում է: Մի տարբերակն էլ այն է, որ հատուկ նպատակով այդ մարդուն ուղարկել են, ձայնագրել են այդ ամեն ինչը, բնականաբար, չառարկելու համար»,- նշեց Լևոն Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը