23 12 2019

Սուրեն Պապիկյանի 13-րդ աշխատավարձը կկազմի 1,5 մլն դրամ



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ևս կլինեն պարգևավճարներ. այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք մեր ունեցած միջոցները բաշխել ենք ըստ աշխատանքի արդյունավետության և մինչ տարեվերջ մեր նախարարությունն արդեն իսկ տրամադրել է այսպես կոչված՝ 13-րդ աշխատավարձը»,- ասաց նախարարը:

Իսկ հարցին, թե որքա՞ն աշխատավարձ է ստացել ինքը, նախարարն ասաց. «Իմ 13-րդ աշխատավարձն այն չափն է, որը ստանում են բոլոր նախարարները՝ 1,5 մլն դրամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ