Սպասեցի, մինչև հոբելյանական՝ 50-րդ հիմարը նյութիս քոմենթեց, թե՝ «Բա ինչի՞ Սերժի ժամանակ չէիր խոսում»։ Իհարկե, շատերի ու հատկապես՝ զոմբիացած մարդկանց հիշողությունը հավի հիշողությունից կարճ ա, չի կարող հիշել իր հետ 14 օր առաջ կատարված կարևոր իրադարձությունը, էլ ուր մնաց հիշի ուրիշների արածները։ Բայց ինձ մոտ տպավորություն է, թե մարդիկ մինչև Նիկոլի գալը ոչ թերթ էին կարդում, ոչ ինտերնետ ունեին ու կայք էին մտնում։
Եթե մարդ քեզ հարց է տալիս, թե՝ «Բա ինչի՞ Սերժի ժամանակ չէիր խոսում», ուրեմն պետք է քեզ փայլուն իմանա, իմանա, որ չես խոսել ու՝ ինչի չես խոսել։ Ու հատկապես եթե չխոսելուդ պատճառն ամոթալի է քեզ համար, մի հատ էլ շշպռի։ Իսկ եթե չի ճանաչում ու նման բան է ասում, ուրեմն առնվազն էշ է։ Կամ ասում են՝ «Որ Սերժի ժամանակ էսքանը ասեիր, տեղն ու տեղը կվերացնեին»։ Էշություն, էշություն, էշություն։
Ուրեմն, Սերժի ժամանակ տարբեր տևողություններով աշխատել եմ 7 լրատվամիջոցում, չեմ կիսել արտաքին, բայց հիմնականում՝ ներքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և հանդես եմ եկել խիստ քննդատությամբ, ամեն անգամ մի հիմար՝ ճիշտ էսօրվա հիմարների նման (որովհետև եթե մարդ հիմար է, ուրեմն դա ամբողջ կյանքի համար է) մեղադրում էր, թե պատվեր եմ կատարում։ Բայց այդքան քննադատությամբ հանդերձ, էն ժամանակ որևէ անգամ չեմ գրել ու մտավախություն չեմ ունեցել, որ իշխանության՝ այդպես շարունակելու դեպքում պետականություն ենք կորցնելու։
Էսօր ունեմ պետականության կորստի մտավախություն։
Երբ երկրի վարչապետը միակողմանի, հանցագործության հատկանիշներ պարունակող նյութը դնում է իր ֆեյսբուքյան էջին և կից գրառում անում՝ փաստացի իշխանության մեկ այլ ճյուղի գործունեության մեջ մտնելով և սահմանադրական կարգի տապալման փորձ անելով, երբ ասում է, որ Ադրբեջանի հետ դեռ բանակցելու փաստաթուղթ չկա, բայց երկու երկրների արտգործնախարարներն իրար հետ գիշեր են անցկացնում, երբ երկրի վարչապետի քննարկման գլխավոր թեման զուգարաններն ու ճտիկով գրիչն են, իսկ կողքից խոսացողների վրա էլ քսի է տալիս ֆեյքերին ու հրահրում ոստիկաններին, ժողովուրդ, ես ունեմ վախ, մտահոգություն, որ մեր պետականության կորստի առջև ենք։
Ասել ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է նորմալ հոգեբան ու իրավաբան։ Եթե մինչև հիմա չունի, վատ է, եթե ունի՝ պետք է փոխի ու պրոֆեսիոնալներին նշանակի։ Հոգեբանը պետք է նրանից ոչ մի քայլ հեռու չգնա, խորհուրդներ տա, թե ինչպես պետք ա իրեն պահի, թույլ չտա լարվել, շեղվել։ Իրավաբանն էլ պետք է ամեն քայլ կատարելուց առաջ ասի, թե դա սահմանադրության, քրեական օրենսգրքի կոնկրետ որ հոդվածի խախտում է ու քանի տարի է հասնում, որ Փաշինյանը գլխի գալիքն իմանա։
Լավ, էդքան ասում ենք՝ հինգհազարամյա ժողովուրդ, Նոյի տապան, Հայկ ու Բել ենք պատմում, էդ ո՞նց եղավ, որ էկանք-ընկանք էս տեսակ ցինիզմի ճանկերը։
Սրանք ուշքի եկողը չեն, ժողովո՛ւրդը պետք ա ուշքի գա․․․
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը