10 02 2020

Հայկ Մարությանը 17 օրվա համար 65 մլն 900 դրամի պարգևավճար է տվել․ Factor

Հայկ Մարությանը 17 օրվա համար 65 մլն 900 դրամի պարգևավճար է տվել․ Factor

Factor.am-ը գրում է․ «Փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ պարգևատրել են քաղաքապետարանի 22 աշխատակից: 

Ըստ այդմ՝  480 հազարական դրամներով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը:

265 հազարական դրամներով պարգևատրվել են Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը և այլ վարչությունների պետեր:

Հունվար ամսին 17 աշխատանքային օրվա համար պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 65 մլն 900 դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ