Նարեկ Մալյանն իր էջում գրում է.
«Փաստեր, որոնք արձանագրվեցին երեկ Երևանի մետրոպոլիտենի վագոնում.
1.Իշխանությունը այլևս իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից: Սա առաջին հրապարակային փաստն է, որ իշխանությունը չունի ամբողջ ժողովրդի աջակցությունը: Կան հասարակ մարդիկ, ովքեր երթևեկում են մետրոյով ու մեղմ ասած չեն սիրում իշխանությանը:
2.Հասարակ մարդիկ այլևս չեն վախենում ֆեյքերի ոհմակային հարձակումներից և պատրաստ են իրենց անհամաձայնությունը հայտնել ամենահամարձակ կերպով:
3.Ատելությունը, որը գեներացվում էր իշխանության կողմից դուրս է եկել ֆեյսբուքից և թափառում է Հայաստանում: Սա կարմիր լույսի ազդանշան էր: Ատելության գերդոզավորումը այլևս կառավարելի չէ: Այդ անկառավարելի ատելությունը անպայման իր կիրառությունը գտնելու է:
4.Շատ կարևոր դետալ է, որ միջադեպը նկարահանվում էր վարչապետի կողմից, այլ ոչ թե աղջկա: Սա նշանակում է աղջկա արարքը նախապատրաստված ակցիա չէր նրա կողմից, այսինքն խիզախությունը կրկնակի էր որովհետև աղջիկը չէր այդ տեսանյութը հրապարակողը: Հիշեցնեմ, որ սորոսական «խիզախները» իրենք են մի քանի կամերայով նկարահանում նախապես պլանավորված նմանատիպ ակցիաները:
5.Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ թե ինչու է վարչապետը այդքան լուրջ անվտանգության միջոցառումներ ձեռնարկում իր համար: Այդքան մեքենաները, զրահապատ ապակիները, թիկնապահների քանակը, մինչև երեկ անհասկանալի էին, որովհետև ժողովրդի վարչապետը ժողովրդից թաքնվելու պատճառ չպետք է ունենար:
6.Երեկվա միջադեպը իշխանական թիմին շոկի մեջ գցեց, որովհետև գոնե խելացիների համար պարզ դարձավ թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում իշխանությունը կորցնելու պարագայում: Փաշինյանը կարծում եմ արդեն ունի իր նահանջի ճանապարհը, հնարավոր է նույնիսկ մի քանի տարբերակով, սակայն իշխանական թիմի մնացած ներկայացուցիչները դժվար թե տեղավորվեն նրա ապագա ծրագրերի մեջ:
7.Ֆեմինիստները լռում են, որովհետև ոչ փող են ստացել և ոչ էլ հրահանգ ունեն այս թեմայով խոսելու: Աղջկա նկատմամբ սկսվել են ուղղորդված հետապնդումներ, մի արարքի համար, որը բազմաթիվ անգամ անպատիժ իրականացվել է մեր երկրում: Այս աղջիկը գուժեց սորոսական ֆեմինիստների մահը: Դրանք զբաղված են հիմնականում բռնության կեղծ նամակներ հորինելով...
8.Նիկոլ Փաշինյանը այլևս կուռք չի: Աղջիկը նրան դեսակրալիզացիայի ենթարկեց մետրոյում:
9.Գլենդելի քֆուրչի տատիների գումարտակը սկսեց խոսել դաստիարակված հայ կնոջ կերպարի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը