09 03 2020

Քարոզարշավը վարակը տարածելու բույն է. Տիգրան Քոչարյան



Ամբողջ պետական համակարգում որտեղ կան նոր թավշյա կադրեր, այնտեղ այդ անհետևողականությունը տեսնում ենք, որտեղ մնացել են հին կադրերը, քիչ թե շատ ձգում են: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Կոնկրետ համալսարանի (ԵՊՀ) պարագայում շատ ավելի խայտառակ իրավիճակ է, քան ժամանակին կար: Այն, ինչ արվում է ուսանողների և ուսխորհրդի հանդեպ, դա իմ կարծիոքով՝ բացարձակ չի տեղավորվում սիրո և հանդուրժողականության մեջ: Անհետևողական են, քայլ են անում, տեսնում են ստացվեց , շարունակում են, եթե ոչ, բողոք եղավ, փորձում են ինչ-որ ձև խուսափել, հարցը սվաղել, որ ռեյտինգները չկորի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ