Քարոզարշավ ասելը մի փոքր շատ ճոխ կլինի, այստեղ հետաքրքիրն այն է, որ այս Սահմանադրական բարեփոխումներն ասվեց, որ ժողովրդի պահանջով է դրվել, որպես օրակարգային հարց, բայց կարծես թե վարչապետն այնքան խիստ անհանգստացած է, որ անձամբ սկսել է բուկլետներ բաժանել: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Ինքն իրենով ապօրինի գործընթաց է, ու որևէ մեկնաբանություն տալ այս փուլում ու ասել, թե ինչ կլինի հնարավոր չէ: Հետաքրքիրն այն է, որ քաղաքական ոչ մի թիմ «Ոչ»-ի շտաբը չձավորեց, այսօրվա դրությանբ ինձ թվում է՝ այդ «Այո»-ի գաղափարն ի սկզբանե պարտության է մատնվելու, որովհետև ինքն ուղղակի անիմաստ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը