12 03 2020

Ռուս-թուրքական սրումները կարող են տարբեր կերպ ազդել Արցախի խնդրի վրա. Անդրանիկ Թևանյան



    «Գլոբալացված աշխարհում չեն կարող գործընթացները միմյանց վրա ազդեցություն չունենալ, առավել ևս չի կարող ռուս-թուրքական հարաբերությունն իր ազդեցությունը չթողնել Հայաստանի անվտանգության համակարգի, մասնավորապես, Արցախի խնդրի վրա»,-  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի  նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ այսպիսի մի բանաձև է գործում, որը պատմականորեն է ապացուցված. «Եթե ռուս-թուրքական հարաբերությունները շատ են լավանում, մեզ ձեռնտու չէ, եթե ռուս-թուրքական հարաբերությունները  շատ են ջերմանում, նույնպես մեզ ձեռնտու չէ:

Բայց դրանք երևույթներ են, որոնց վրա ազդեցություն, մեծ հաշվով, չենք կարող ունենալ: Այդ երկու երկրների  հարաբերություններում ունենք մեր դերակատարումը, բայց արտաքին գործոն է մեր անվտանգության համակարգի համար, հետևաբար, պետք է ամեն ինչ անենք, որ ներսում ունենանք այնպիսի պատրաստվածություն, համակարգեր, որ ավելի քիչ կախված լինենք արտաքին գործոններից, ունենանք այնպիսի դերակատարում, որի համաձայն մեր դաշնակիցները ձգտեն մեր հետ հարաբերությունների էլ ավելի խորացման ու զարգացման, հնարավորություն տան ավելի մեծացնել մեր անվտանգության համակարգը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ