16 03 2020

Իրավիճակի ծանրությունն ավելի քան երբևէ, պահանջում է միասնականություն․ ՀՅԴ

Իրավիճակի ծանրությունն ավելի քան երբևէ, պահանջում է միասնականություն․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ դիմել է կառավարությանը եւ քաղաքացիներին

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը:

Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ, պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու վարակի հնարավոր տարածումը, ինչպես նաև դրա բացասական հետևանքներն ու ազդեցությունը մեր ազգային հավաքական շահերի վրա:

Գնահատելով ստեղծված կացությունը` ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը.

Դիմում է մեր հայրենակիցներին՝ կոչ անելով զգոն լինել և չմատնվել խուճապի:

Դիմում է ՀՀ կառավարությանը՝

պատրաստակամություն հայտնելով իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված աշխատանքներում և գործողություններում

Հ.Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հանդես էր եկել իրավիճակի գնահատականով և առաջարկություններով»,- ասված է հայտարարությունում։«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ