Արդեն ձգվում է երկու տարի ինչ ներկա ապազգային իշխանությունը իր բոլոր քայլերով և արարքներով աղավաղում է իրական մեր պատմությունը, մեր տեսակին մեր ազգային ինքնության,ը և կարելի է ասել այսօրվա իշխանությունը մարտահրավեր է մեր տեսակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական-հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Երկրորդ նախագահի վերաբերյալ, մենք ասել ենք, բոլորիս ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է։ Ներկա պահին անհիմն կալանքի տակ պահելով և առավել ևս, երբ ԱՀԿ-ն է հորդորում է ռիսկային տարիքի մարդկանց հանդեպ ուշադիր լինել, նրանք շարունակում են քաղաքական հետապնդում իրականցնել, անտեսելով նախագահի ինստիտուտը՝ ի ցույց են դնում իրենց փոքր մարդ լինելը»,- ասաց Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը