ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի։
«Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործած սխեմաներին, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ չի կարող ունենալ, եթե ուսումնասիրեք, կտեսեք, թե ովքեր են՝ Վարդան Հարությունյան և այլն։ Դրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ», - ասաց նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձին։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը