Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր, կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։
- Խուսափում է օգտագործել "Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ" արտահայտությունը, համառորեն ասելով "Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ", հաջորդ փուլում կօգտագործի "փաստացի իշխանություններ" արտահայտությունը։
- Խուսափում է օգտագործել "Արցախ" անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև "Խանքենդի" անվանումը։
- "Լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին" բանաձևը փաստորեն նշանակում է հրաժարում Արցախի անկախությունից։ Այլ բան այդ բանաձևը նշանակել չի կարող։
- "Լեռնային Ղարաաղի ադրբեջանական համայնքի" միջազգայնորեն ճանաչման փորձերը նույնպես Հայաստանի ընտրված ներկայացուցիչների լռելայն համաձայնության նշանն է։ Համենայն դեպս որևէ դիվանագիտական քայլ դրա դեմ չի արվել։
- Մայիսի 8-ին նշանակված Քոչարյանի խափանման միջոցի դատը նույնպես ընտրված վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բարի կամքի դրսևորումն էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը