Իր քաղաքական ակտիվության մասին պարբերաբար հայտարարում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքից ազատվելուց հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս ու ուղենիշներ սահմանում Փաշինյանի կառավարության համար, թե որտեղ են թերանում գործող իշխանությունները, ինչն են սխալ անում, եւ ինչպես պետք է անել, որ ճիշտ լինի։ Տպավորություն է, թե Քոչարյանն ավելի շատ խորհրդատուի, քան ընդդիմադիրի ու քննադատի դեր է ստանձնել Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ։ Ուշագրավ է, որ նա ուղղակի կամ անուղղակի կերպով քննադատում է նաեւ իրեն հաջորդած ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, ում հետ հարաբերությունները շարունակում են մնալ դիվանագիտական «ջերմության» մակարդակին, սակայն ում հենց ինքն է իշխանությունը փոխանցել։ Նախօրեին, օրինակ, Քոչարյանը մի ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական հայտնի RBK հեռուստաալիքին, որտեղ խոսել էր իր ծրագրերի, 2018-ի հեղափոխության, անգամ տավուշյան դեպքերի մասին։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, հատկապես՝ աշնանային զարգացումների հետ կապված։
- Պարո՛ն Սողոմոնյան, Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանրահավաք է հրավիրել, այլ ուժեր նույնպես ցանկանում են միտինգներ կազմակերպել։ Ռոբերտ Քոչարյանը, նրա թիմն այս հանրահավաքներին մասնակցելո՞ւ են, կամ կարո՞ղ է անձամբ Քոչարյանը քաղաքական պրոցեսներ սկսի։
- Գիտե՞ք, առաջիկայում առնվազն տեսանելի մի քանի շաբաթներով ինչ-որ հանրահավաքների կամ մեծ հավաքների մասնակցելու հետ կապված պլաններ չկան։ Այլ տարբեր գործողություններ, հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ նախատեսված են, Ձեր թույլտվությամբ չբացահայտեմ նախօրոք դրանց ամբողջ ժամանակացույցը եւ բնույթը։ Իհարկե, ինչ-որ բաներ կան նախատեսված, բայց հանրահավաքներ՝ չէ։
- Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, ավելի ճիշտ՝ իրեն ստիպեցին վերադառնալ։ Այդ վերադարձը քաղաքականություն ինչպե՞ս է դրսեւորվում՝ միայն հարցազրույցնե՞ր տալով, գնահատականներ հնչեցնելով եւ կառավարությանն ուղինե՞ր ցույց տալով։
- Գիտե՞ք, քաղաքական գործունեությունը բազմազան է եւ չի ենթադրում, որ բոլոր հնարավոր ձեւերն ու միջոցներն օգտագործում են միաժամանակ։ Դուք, կարծում եմ, դեռ տարբեր ձեւեր կտեսնեք՝ քաղաքականության մեջ խոսք ասելու, մասնակցելու։
- Ե՞րբ, պարոն Սողոմոնյան, ե՞րբ կտեսնենք այդ ձեւերը։
- Դե, հետզհետե՝ էսպես ձեւակերպեմ։
- Սպասում եք հարմար պահի՞, որ իրավիճակը թեժանա կամ նպաստավոր դառնա ձեզ համար։
- Գիտե՞ք, ես չեմ ուզում էդ հարցին պատասխանել, որովհետեւ շատ արհեստական կդառնա իմ պատասխանը։ Ունենք ծրագրավորված գործողություններ, այս պահին, ասում եմ, տեղի են ունենում հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ, դրանք հետզհետե իրականացվում են, մնացածը ժամանակը ցույց կտա։
- Իսկ ընդդիմադիր դաշտի հայտնի եռյակի հետ՝ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք», որեւէ համագործակցություն հավանական համարո՞ւմ եք։
- Ես նման քննարկում չեմ ունեցել, ճիշտն ասած։
- Իսկ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում հանդիպում ունեցե՞լ է այդ ուժերի կամ դրանց լիդերների հետ, այն պահից, ինչ դուրս է եկել կալանավայրից։
- Դուք տեսել եք՝ մի քանի անգամ փորձել են հայտարարել, որ հանդիպումներ են եղել, հետո այդ հանդիպումները հերքվել են։
- Վանեցյանի ու Ծառուկյանի՞ հետ։
- Այո։ Եվ ավելացնելու բան չունեմ, ճիշտն ասած։
- Իսկ եթե նրանց կողմից հանդիպման առաջարկ լինի, կմերժի՞ Ռոբերտ Քոչարյանը, եւ, առհասարակ, ինչպե՞ս է նա վերաբերվում այդ միավորմանը։
- Ես էլ ասելու բան չունեմ, ճիշտն ասած, ամեն ինչ ասացի, անկեղծ, ինչ կարող էի ասել այս պահին։
- Ի դեպ, Քոչարյանն իր վերջին հարցազրույցում որոշակի մեսիջներ կամ քննադատություն էր հնչեցնում՝ ուղղված Սերժ Սարգսյանին։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
- Ես ասելու ոչինչ չունեմ, ինչ որ ասել է ինքը, ասել է, տեքստերը հրապարակված են, տեսանյութերը հրապարակված են, չեմ կարծում, որ այդ տեքստերը մեկնաբանելու կամ բացատրության կարիք ունեն։
- Կարծես թե չեն ջերմանում հարաբերությունները երկու նախագահների միջեւ։
- Ես էդ թեմայով մեկնաբանություն չունեմ։
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել