Bars Media-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ֆոսֆորային զենքերի կիրառումը հակառակորդի կողմից:
Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը