ԼՀԿ կողմից դեռևս նոյեմբերի 14-ից առաջարկվել է այս վիճակից դուրս գալու ճանապարհ, բայց իշխանությունը դեռ որևէ քայլ չի արել: Այս մասին հունվարի 18-ին ԱԺ ամբիոնից ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարությանը: Նրա խոսքով՝ իրենց առաջարկը ընդունելով իշխանությունը կարող էր թշնամուն ցույց տալ, որ ՀՀ-ում կա համերաշխություն, բայց ամեն անգամ նման նախագծերը մերժելով իմքայլականները հետաձգում են և որևէ կերպ դասեր չեն քաղում կատարվածից և ընդդիմությանը փորձում են լռեցնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը