18 01 2021

Այնպիսի խնդիր ենք լինելու ձեզ համար, որ չենք թողնելու մարսեք. Աբովյանը՝ իշխանական պատգամավորներին



Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք: Այնպիսի խնդիր ենք լինելու ձեզ համար, որ չենք թողնելու մարսեք, 100 տոկոս չեք մարսելու: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Դուրս եք գալիս շահարկումներից եք խոսում, ի՞նչն է շահարկում, որ ասում ենք գերիների հարցը, մեծ ստատուսներ էիք գնում՝ գնում ենք գերու հարց լուծենք, լուծեցի՞ք: Էդ ի՞նչ շահարկումների մասին ենք խոսում, խոսում ենք նրա մասին, որ Ադրբեջանը 2 մլրդ 700 մլն ռազմական բյուջե ունի, իսկ դուք խոսում եք այսպես կոչված հետադիմական մտքերի մասին ու խաղաղության մասին, է՞դ ենք շահարկում, թե՞ շահարկում ենք այն, որ ասում ենք՝ ունակ չեք, ո՛չ Փաշինյանը, ո՛չ դուք, ունակ չեք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ