18 01 2021

ՌԴ-ն Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին մտքեր չունի․ ՌԴ ԱԳ նախարար

ՌԴ-ն Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին մտքեր չունի․ ՌԴ ԱԳ նախարար

ՌԴ-ն Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին մտքեր չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ պատասխանելով Ռուսաստանի կազմում Ղարաբաղը ներառելու հնարավորության մասին հարցին:

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների, առաջին հերթին ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է նա։

Ի դեպ, Լավրովն այդ հարցը «էկզոտիկ» է որակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ