Այսօր օրակարգում շուրջ հինգ տասնյակ հարցեր են ընդգրկված, սակայն հետպատերազմյան Հայաստանի խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում՝ թե այս գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր և ծառացած են մեր հասարակության և մեր պետության առջև: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այս օրակարգում կա՞ արդյոք ընդգրկված հարց, որը վերաբերում է Արցախից Հայաստան պարտադրանքով եկած մեր հայրենակիցների խնդիրներով, կա՞ արդյոք հարց, որը վերաբերում է ռազմագերիների վերադարձին, կամ հարցը, որը վերաբերում է անհետ կորածների ճակատագրին, կա՞ հարց, որը վերաբերում է Սյունիքի անվտանգությանը, ոչ, չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը