Մենք այսօր Սյունիքում ունենք 57 սահմանամերձ բնակավայր, որոնց բնակիչներն ունեն լրջագույնս խնդիրներ և ես պատրաստ եմ նրանց կողքին կանգնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը ի պատասխան հարցին, թե եթե պնդում եք, որ վարչապետը պետք է հեռանա, բայց չեք տեսնում որևէ ուժ, որը կկարողանա երկիրը ղեկավարել, այդ դեպքում որն է լինելու իր օրակարգը ԱԺ-ում։
«2 օր առաջ եղել եմ Տեղ համայնքում, այնտեղ մարդիկ արոտավայրեր են կորցրել: Փաստորեն զբաղվածության խնդիրը պետք է լուծել: Մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն անվտանգությանը, այլև այն, թե ոնց պահենց այդ մարդկանց իրենց գյուղերում, որ չհայաթափվեն: Ես այդ օրակարգով եմ այստեղ եկել»,- ասաց Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը