Գերիների հարցում ավելի շատ խնդիրներ ունեին հայերը. պետք էր գերիների ցուցակ կազմել, Ադրբեջանը նման ցուցակներ փոխանցեց, և դրանք աննշան էին։ Եվ փոխանակում տեղի է ունեցել, գերիները վերադարձվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից, և ոչ ամբողջությամբ»,- հավելել է Լավրովը:
«Այժմ գլխավորը Հադրութից գերիների հարցն է։ Ադրբեջանական կողմն ասում է՝ քանի որ իրենք հրադադարից հետո են հայտնվել այդ շրջանում, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները նրանց չեն վերաբերվում։ ՌԴ ղեկավարը և անձամբ ես աշխատում ենք, որ հարցի քննարկումը շարունակվի և կիրառվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը», - ասել է Լավրովը ՝ հավելելով՝ պարզվում է, որ դրանց քանակը շատ ավելին է, քան 62-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը