Գլխավոր ստորությունը, որն Նիկոլ Փաշինյանն և իր թիմն թույլ են տալիս՝ ասում են՝ ոչինչ, որ աայսպես եղավ, տնտեսական ծրագիր կանենք Թուրքիայի հետ։ Արա, այ գետինը մտնես, եթե դու Թուրքիայի հետ սահման բացող տղա էիր, էտքան պլոճիկ ունեիր, 7000 երեխու գլուխ ինչի՞ կերար։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մարտավարություն մշակեիր, մեր հայրենիքը չհանձնեիր ու գնայիր այդ ճանապարհով։ Ամոթ ունեցեք։ Ես այսօր ուղղակի չեմ հասկանում մարդկանց, որոնք գնում, Նիկոլի հետ նստում ու ինչ-որ բան են քննարկում՝ անգամ իմ կուսակիցներին։ Այսինքն՝ այդ մարդիկ լեգիտիմացնում են իր արածները։ Լեգիտիմացումը միայն ընտրվելու պահիդ համար չէ, այլ լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի համար։ Լեգիտումությամբ դու պետք է ծառայես այն նպատակներին, որոնք նախատեսված են քո պաշտոնը զբաղեցնող անձի համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստախոս է։ Ինքը թքած ունի հասարական կարծիքի վրա»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը