Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադառնալով օրերս Ազգային ժողովում պատգամավոր Հայկ Սարգսյանի և Yerevan.Today-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին,նշեց, որ որ իշխանական պատգամավորներին կա հստակ ուղղորդում՝ չես տալիս հարցազրույց TV5-ին, «Արմնյուզին», 168.am-ին, որովհետև իրենք իշխանության քիմքին ոչ հարիր տեղեկատվություն են մատուցում: Այս դեպքում էլ, ըստ իրավաբանի, պատգամավորը Yerevan.Today-ի լրագրողին շփոթել է TV5-ի հետ։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ լրատվամիջոցների լրագրողները անհարմար հարցեր են տալիս պաշտոնյաներին ու պատգամավորներին, դրա համար նրանք չեն ընդունում այդ TV-ների հրավերները, Ռոբերտ Հայրապետյանը նկատեց, որ Հ1-ում ևս օրինակ Պետրոս Ղազարյանն անհարմար հարցեր է տալիս. «Եթե այդ TV-ները չունեն պետական ֆինանսավորում և հայտնի ՊՈԱԿ-ի կողմից չեն ստանում որոշակի հանձնարարականներ, դա նշանակում է, որ իրենք օբյեկտիվ լրատվություն չեն տալի՞ս: Միտումնավոր, շեշտադրված, գործողություն է եղել այս լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը