Նախագահի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանն ազատվեց Առողջապահության նախարարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի որոշման մեջ:
Առողջապահության նախարարի պաշտոնում Նախագահի հրամանագրով նշանակվել է Անահիտ Ավանեսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը ազատվել էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը